Լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացվելու է, ապա փոխանցվելու է մասնավոր կառավարման, Դավիթ Ղազինյանը նշել է, որ գործընթացի շուրջ դեռևս կան չլուծված իրավական հարցեր։
Նրա խոսքով՝ ընկերության վերաբերյալ դատական գործընթացները դեռ ավարտված չեն, իսկ գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։ Ղազինյանը նաև հիշեցրել է, որ առաջին ատյանի վարչական դատարանը մասնակի բավարարել էր իրենց հայցը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























