Օրեր առաջ Մարդու Իրավունքների Պաշտպանը հայտարարել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում ծեծում են երեխաներին, ինչպես նաև ժամկետանց սնունդ են մատակարարում ու խախտում սննդի պահման պայմանները: ՄԻՊ-ի հրապարակումից անմիջապես հետո Armlur.am-ը ներկայացրեց դպրոցի նախկին տնօրենի պարզաբանումները` մասնավորապես, տիկին Մարգարյանը հերքում էր ՄԻՊ-ի գրեթե բոլոր մեղադրանքները:
ՄԻՊ-ի հրապարակումից հետո այսօր ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է գիշերօթիկ դպրոց և քննադատել դպրոցի տնօրենին: Վարչապետի այցելությունից ժամեր անց գիշերօթիկի դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանին ազատել են աշխատանքից:
Armlur.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանից: Վերջինս չցանկացավ խոսել, միայն ասաց, որ իր համար անսպասելի էր աշխատանքից ազատվելը: «Ոչինչ չեմ ուզում խոսել»,- եզրափակեց տնօրենը:
Սոնա Դավթյան