Լրագրողների հարցին՝ ինչպես է արձագանքում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ՀԷՑ-ում եղել են «լևի լույս» ունեցող արտոնյալ բաժանորդներ, ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել է, որ նման հայտարարությունները պետք է հիմնավորվեն փաստերով։
Նրա խոսքով՝ Հայաստանում եղել են էլեկտրաէներգիայի գողության դեպքեր, որոնց դեմ ընկերությունը մշտապես պայքարել է, կազմվել են հազարավոր ակտեր։
Միաժամանակ Ղազինյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ արտոնյալ անձ՝ հարուստ, պաշտոնյա կամ ազդեցիկ մարդ, չի օգտվել արտոնություններից։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























