դկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի։ Այդ մասին հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը։
«Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 97-ի։ Տուժածների թիվը 15 շրջաններում գերազանցել է 168 հազարը», – նշել են վարչությունում։
Տուժածների թիվն աճել է օգոստոսի 5-ի համեմատ, երբ աղետից տուժած էր շուրջ 160 հազար մարդ՝ 14 շրջաններում։ Նահանգի վեց շրջաններում այժմ գործում է 133 ժամանակավոր կացարան և օգնության բաշխման կետ, որտեղ ապաստան և աջակցություն է ստանում շուրջ 45 հազար տարհանված բնակիչ։
Վարչության տվյալներով՝ ջրածածկ է մնում 481 բնակավայր, իսկ հեղեղումների հետևանքով վնասվել է 14 382,26 հեկտար գյուղատնտեսական ցանքատարածք։ Մի շարք շրջաններում վնասվել են ամբարտակներ, ճանապարհներ, կամուրջներ և այլ ենթակառուցվածքներ։ Տարերային աղետը վնաս է հասցրել նաև նահանգի 41 475 գլուխ ընտանի կենդանիների և թռչունների։






















