«Մուլտի Գրուպ»-ի գործունեության շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Ընկերության մշտական հաճախորդ դարձած քաղաքացիները սոցիալական ցանցերում ահազանգում են, որ վերջին շրջանում ընկերության օբյեկտներում ստեղծված պայմանները զգալիորեն վատթարացել են։
Հաճախորդների փոխանցմամբ՝ օբյեկտներում այլևս նախկինի պես չի ապահովվում մաքրությունն ու պատշաճ սպասարկումը։ Նրանց խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայանում, ինչի հետևանքով ընկերության բնականոն գործունեությունը խաթարվել է։ Որոշ քաղաքացիներ նույնիսկ նշում են, որ «Մուլտին» գրեթե դատարկ է, իսկ սպասարկման որակը նկատելիորեն անկում է ապրել։
Ֆեյսբուքի օգտատերերից մեկը, մասնավորապես, գրել է, որ «Մուլտին դատարկ է, իսկ աշխատակիցներն էլ աշխատանքի չեն գալիս»՝ անդրադառնալով ընկերությունում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն թեմային անդրադարձել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների առգրավումից հետո դրանց մի մասը հայտնվել է դժվարին վիճակում, ինչը, ըստ հրապարակման, անդրադարձել է ինչպես աշխատանքային գործընթացների, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակի վրա։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































