Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ընտանիքում համալրում է: Նրա կինը՝ Դարիան, որիդ է ունեցել, հաղորդում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
«Ծնվել է Վալերի Կարպինի որդին։ Շնորհավորում ենք ազգային հավաքականի գլխավոր մարզչին և նրա կնոջը՝ Դարիային, և մաղթում առողջություն մայրիկին և երեխային»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
ՈՒշագրավ է, որ Վալերի Կարպինն ունի հինգ դուստր՝ Վերոնիկան (1990թ.), Մարիան (1996թ.), Վալերիան (2001թ.), Դարիան (2018թ.) և Ալեքսանդրան (2020թ.):
Կարպինը 2021 թվականից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը:
























