Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները դարձել են «վատ», սակայն Օտտավան շարունակում է բանակցությունները՝ պաշտպանելու կանադացի աշխատողներին և բիզնեսը։
Նրա խոսքով՝ Կանադան գտնվում է ԱՄՆ-ի հետ «սակագնային պատերազմի» մեջ։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի ղեկավարությանը և սպառնացել օգոստոսի 19-ից ընդլայնել մաքսատուրքերը՝ մինչև 50 տոկոս։
ԱՄՆ-ն արդեն մաքսատուրքեր է սահմանել կանադական պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա։ Քարնին նշել է, որ այդ քայլերը վնասում են նաև ամերիկյան ընկերություններին՝ օրինակ բերելով ալյումինի գների 58 տոկոս աճը ԱՄՆ-ում։
Թրամփի հայտարարությունները և Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա առաջարկները առաջացրել են դժգոհություն Կանադայում։ Շատ կանադացիներ սկսել են չեղարկել ԱՄՆ ուղևորությունները։
Կանադան ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերներից է, և նոր մաքսատուրքերը կարող են բարձրացնել ապրանքների գները երկու երկրներում։
























































































