Ադրբեջանը և ՀՀ-ն մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնեն երկու երկրների ժողովուրդների համար, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացմամբ, որպեսզի Հարավային Կովկասը վերստին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կապող օղակ Եվրոպայի ու Ասիայի միջև»,- նշված է հաղորդագրության մեջ։




























