Armenian text to speach

Արմեն Ղազարյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 689-Ա որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Որոշման համաձայն՝ Ղազարյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս։

Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս