Armenian text to speach

Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարտագո քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքում բնակվում է շուրջ 134 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 115 կմ խորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։




Լրահոս