Հայկ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկային ծառայողը ազատվեց պաշտոնից: ArmLur.am-ին Ներքի գործերի նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ պարեկային ծառայողը ազատվել է պաշտոնից:
Հայտնել էինք, որ Ներքին գործերի նախարարությունը գործընթաց է սկսել Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկային ծառայողների մասով։ Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսված, ստուգում են, թե արդյոք պարեկները առնչություն ունեցել են Ավետ Կոնջորյանի հետ եւ առհասարակ լսել են ու քայլեր չեն ձեռնարկել նրա հայհոյանքների մասով: Հայտնել էինք, որ իրավապահները այս պահին քննում են Ավետ Կոնջորյանի գործողոթյունները:
Աղմկահարույց դեպքից անցել է շուրջ 20 օր, սակայն մինչ օրս դեռ Ավետ Կոնջորյանի գործողություններին իրավական գնահատական չի տրվել: Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ խուլիգանության հակտակնիշենորվ կա քրեական վարույթ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։
Նշենք, որ Ավետ Կոնջորյանը հրավիրվել է նախաքննական մարմին եւ ծեծի գործով հարցաքննվել ու տուժող ճանաչվել, իսկ խուլիգանության մասին հաղորդման վերաբերյալ նախաքննական մարմնում քննություն է իրականացվում: Ավետ Կոնջորյանին կառաջադրվի մեղադրանք, թե ոչ, կսպասենք քննության ընթացքին:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ 5 մեղադրյալները ազատ են արձակվել եւ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերրը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի էր ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ: Հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով մեքենան վարում եւ հայհոյանքներ հնչեցնում՝ սպառնալով «գյուլել»:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























