2019 թվականի հուլիսի 9-ին Դիլիջանում սպանվել էր 26-ամյա Գուրգեն Ղալեչյանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում: Բակում տեղի է ունեցել կենցաղային վիճաբանություն, որի ժամանակ երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցվել: Ժամը 21:10-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գուրգեն Ղալեչյանը գիտակցության չգալով մահացել է:
Եվ ահա 7 տարի առաջ տեղի ունեցած սպանությունից հետո մահացածի հարազատները վրեժխնդրությունից դրդված փորձել էլ մարդ սպանել:
Մասնավորապես 7 տարի առաջ սպանված Գուրգեն Ղալեչյանի եղբորը Արման Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբորը՝ Գ. Ղ. տարիներ առաջ սպանած, Ա. Վ. վրեժխնդիր լինելու շարժառիթով կյանքից զրկելու` սպանելու նպատակով, նախապես՝ քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և արծաթագույն <<ՎԱԶ 21014>> մակնիշի ավտոմեքենա: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու` Ա. Վ. սպանելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձի օժանդակությամբ, վերջինիս կողմից վարած վերոհիշյալ ավտոմեքենայով, 2026 թվականի մարտի 12-ին հետապնդել է Ա. Վ. կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և ժամը 20:20-ի սահմաններում, երբ Ա. Վ. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել և կայանել է իր՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի ….հասցեի բազմաբնակարան շենքի բակի հարակից հատվածում, Արման Ղալեչյանը, իջնելով հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղի աջ կողմից՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա. Վ. սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող և քննությամբ չպարզված հրազենից շուրջ 10 կրակոց է արձակել Ա. Վ. կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքի համար, որի արդյունքում նաև կրակված գնդակներից մեկը ծակել է Շահումյան փողոցի … շենքի …. բնակարանի փակ պատշգամբի պատուհանը և մտել հիշյալ բնակարան այն պահին, երբ բնակարանում է գտնվել նույն հասցեի բնակչուհի Օ. Մ.:
Կատարվածի արդյունքում Արման Ղալեչյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ Ա. Վ-ի սպանությունը, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Ա. Վ. և վերջինս իր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Քրեական գործը դատարանում է:
Դատելով իրավիճակից՝ 7 տարի առաջ սպանված երիտասարդ տղայի հարազատները դժգոհ լինելով արդարադատությունից փորձել են հաշվեհարդար տեսնել իրենց հարազատի մահվան ենթադրյալ մեղավորների հետ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























