ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանը 2026 թվականի օգոստոսի 17-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ վաղ գրել էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նախարարաությունից կհեռանա նաև նրա տեղակալը` Գևորգ Մելիքսեթյանը:
Որոշումը վարչապետը կայացրել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
Գևորգ Մելիքսեթյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը կթողնի օգոստոսի 17-ից։
Սոնա Գրիգորյան

























