ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել` պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց հեռացել է: Ըստ գյուղացիների` Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել: Զրուցեցինք տիկին Սիլվայի հետ` պարզելու, թե որքանով են իրական գյուղացիների պատմածները: «Մենք լիցենզիա ունենք ուսումնասիրության համար: Այո՛, իսկապես հորատել ենք, տվել ենք անալիզի նմուշները, բայց դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք ընդամենը հորատել ենք եւ որեւէ վնաս չենք հասցրել».-ասաց, որ տիկին Համբարձումյանը: Նաեւ հերքեց տեղեկությունը, թե ինքը որեւէ գումար է պարտք համայնքի ղեկավարությանը: «Ես ոչ մեկին պարտք չեմ»,-ասաց նա:




Լրահոս