Armenian text to speach

Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս