ՉԴԱՐՁԱՎ ԳԵՆԵՐԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ երկիրը խոսում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Արամ Տեր-Սահակյանի պաշտոնանկության մասին, սակայն ինքը չի ցանկանում այս կապակցությամբ որեւէ պարզաբանում տալ: «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը` նրանից մեկնաբանություններ ստանալու, անհաջողության մատնվեցին: Փոխարենը նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ Տեր-Սահակյանը երեկ` ամբողջ օրը, շատ խառը վիճակում է եղել եւ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Պարզեցինք նաեւ, որ նա այս օրերի ընթացքում շատ անտրամադիր է ու որեւէ մեկի հեռախոսազանգերին չի պատասխանում, հատկապես` լրատվամիջոցների: Անգամ հանձնարարել է իր աշխատակիցներին, որ երբ իրեն լրագրողները հարցնեն, ասեն, որ տեղում չէ:
Ինչեւէ, ՊՆ-ին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի հաստատ որոշվելու է Տեր-Սահակյանի պաշտոնանկության հարցը: Թեեւ մինչ վերջին 10 օրը նա անհամբեր սպասում էր, որ իրեն գեներալի կոչում կշնորհեն:




Լրահոս