Միակ վարկածը զինծառայողի ջրահեղձ լինելն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Վայոց Ձորի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող անհետ կորած Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը, ում փոխանցմամբ` վաղ առավոտյան սկսվել են որոնողական աշխատանքները, սակայն հետքի վրա դեռ դուրս չեն եկել:

Ժիրայր Եղյանը հայտնեց նաև, որ հիմնականում փնտրում են Տանձիկ լճի մոտակայքում, քանի որ վարկածը, որ զինծառայողը ջրահեղձ է եղել, ավելի հավանական է:

«Ժամը 8-ի կողմերն էլ, նորից փրկարարական ծառայությունից երկու մեքենայով իջան: Հետքեր չկան, որ գոնե դրա ուղղությամբ գնան: Շատ ստույգ էլ չի, որ խեղդվել է, բայց առաջին վարկածը դա է»,- ասաց գյուղապետը` միաժամանակ նշելով, որ այդ օրը եղանակը պարզ և արևոտ է եղել, և մոլորվելու տարբերակը բացառվում է:

Հիշեցնենք, որ 26-ամյա գյումրեցի Մերուժան Հարությունյանը նախօրեին դուրս է եկել Վայոց Ձորի N զորամասից և անհետ կորել:

Տաթև Հարությունյան




Լրահոս