
Մայիսի 3-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ս. Ա.-ին և 1980 թ. ծնված Տ. Շ.-ին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն