Armenian text to speach

Թրամփը աշխատանքից ազատում է իր մամուլի խոսնակին․ ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը ամսվա վերջին կլքի պաշտոնը։

28-ամյա Լևիթը Սպիտակ տան պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած ամենաերիտասարդ անձն է։ Թրամփը նշել է, որ Լևիթը պաշտոնը լքում է՝ ավելի շատ ժամանակ ընտանիքի և փոքր երեխաների հետ անցկացնելու համար։

Թրամփի խոսքով՝ Լևիթը կդառնա իր արտաքին գլխավոր խորհրդականներից մեկը և ազդեցիկ դեր կունենա Հանրապետական կուսակցության շրջանակում՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին ընդառաջ։

Լևիթն իր հերթին հայտարարել է, որ մայիսին երկրորդ երեխայի ծնվելուց հետո աշխատանքի վերադառնալուց հետո հասկացել է, որ չի կարող միաժամանակ երեխաներին տրամադրել անհրաժեշտ ժամանակն ու կատարել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի պահանջները։

Թրամփը չի հայտնել, թե ով կփոխարինի Լևիթին։

Անի Վարդանյան




Լրահոս