Ադրբեջանական APA գործակալությունը գրել է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը 10 օրով երկարաձգել է Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ կապող նոր քառաշերտ ավտոմայրուղիների շինարարության միջազգային մրցույթի ժամկետը։
Մրցույթը հայտարարվել էր հուլիսի 7-ին, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը նախատեսված էր օգոստոսի 14-ը։ Այժմ այն տեղափոխվել է օգոստոսի 24-ը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի վարկի միջոցով։
Նախատեսվում է կառուցել ընդհանուր 61.3 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղիներ, որոնք Ռուստավի քաղաքից կուղղվեն դեպի Գըրմըզի Քյոփրյու և Սադախլո։
APA-ն նշում է, որ նոր ճանապարհային ենթակառուցվածքը նախատեսված է Վրաստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ կապն ապահովելու համար։
Անի Վարդանյան
























































































