ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՒՅՆԻՍԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը երեկ  մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որտեղ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի եւ  ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության անդամ Հասմիկ Վարդանյանի հետ ընտրվել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակ: Նա շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

5 ՕՐՈՒՄ
«Օլիգարխների շուրջ ստեղծված կուսակցությունները, ինչպես նաեւ այդ կուսակցությունները գլխավորող օլիգարխները չեն կարող այլընտրանք դառնալ ներկա ռեժիմին, քանի որ այդ ռեժիմի մասն են»,-կարծում է ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը` օրինակ բերելով Ռուսաստանում «Պրավոյե դելո» կուսակցության նախկին առաջնորդ Միխայիլ Պրոխորովին. «Պրոխորովը, լինելով օլիգարխ, կուսակցություն է ստեղծել, սակայն երբ նա սկսեց ընդդիմություն խաղալ, նրանից կուսակցությունը խլեցին 5 օրում»: Ըստ Կարապետյանի, եթե ԲՀԿ-ն ընդդիմադիր դառնա, ապա իշխանությունը նրանից կուսակցությունը կխլի 5 օրից էլ ավելի կարճ ժամանակում:

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ…
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում Երեւանից ժամանած կառավարական պատվիրակության մասնակցությամբ երեկ կայացել է խորհրդակցություն` Քաջարան գյուղի հողերը հանքարդյունաբերությանը տրամադրելու թեմայով: Թեեւ որեւէ որոշում չի ընդունվել, բայց  տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի գլխավորած պատվիրակությունը խոստացել է քաջարանցիների առաջարկներն ու բողոքները ներկայացնել կառավարություն եւ ցանկացած որոշում ընդունելու դեպքում հաշվի առնել քաջարանցիների շահերը: «Հիմնական մեղավորը մենք ենք, որ ուշ ենք եկել, ներողություն եմ խնդրում եւ բոլորին հավաստիացնում, որ աշխատանքային խումբը բոլոր հարցերը համակողմանի ուսումնասիրելու է, եւ բոլորիդ տեղյակ է պահվելու այդ մասին»,-գյուղացիներին հավաստիացրել է փոխնախարարը: 

ՎԱՏՈՐԱԿ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
«Աշտարակ կաթ», «Դուստր Մարիանա» եւ «Անի կաթ» ընկերությունները կաթնամթերքի շուկայում թույլ են տվել ակնհայտ չարաշահումներ: Այս ընկերություններն իրենց որոշ ապրանքատեսակներում օգտագործել են բուսական յուղ, այն է` կոկոսի յուղ, ինչը կենդանական յուղից երկուսուկես անգամ ավելի էժան է: Կոկոսի յուղը միակ արգելված հավելանյութը չէ, որ ընկերություններն օգտագործել են: Նրանք կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործել են նաեւ կաթի փոշի ու դրա մասին չեն մակնշել: Նշենք, որ կոկոսի յուղը  բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: ՏՄՊՊՀ-ն, ապացուցված համարելով այս բացահայտումները եւ հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն  զգուշացվել են ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, այս անգամ նրանց նկատմամբ կիրառեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ: Ըստ այդմ` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթ»-ը` 5 մլն դրամի եւ «Դուստր Մարիանա» ընկերությանը` 20 մլն դրամի չափով: Ի դեպ, երբ ժամանակին «Ժողովուրդ»ը գրում էր, որ «Աշտարակ կաթ»-ն  անարատ կաթն արտահանում է երկրից դուրս, իսկ իր արտադրանքում օգտագործում ներկրված կաթի փոշի,  ընկերությունից համառորեն հերքում էին:

ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ ԱՀԿ-ԻՆ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստորագրել է արձանագրություն, որն անհրաժեշտ է Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու գործընթացն ավարտելու համար: Տնտեսական զարգացման նախարարությանն արդեն հանձնարարվել է Ռուսաստանի անունից ստորագրել անդամագրման արձանագրությունը:




Լրահոս