Armenian text to speach

Զիմբաբվեի Կարիբա լճում գերբեռնված լաստանավի խորտակման հետևանքով  44 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 44 մարդ է զոհվել Զիմբաբվեի Կարիբա լճում մարդաշատ լաստանավի շրջվելու հետևանքով։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են։

Զիմբաբվեի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ լաստանավը նախատեսված էր 90 մարդու համար, սակայն վթարի պահին դրա վրա եղել է 114 չափահաս ուղևոր, անձնակազմի 5 անդամ և անհայտ թվով երեխաներ։ Անձնակազմի անդամներից մեկը հայտնել է, որ ընդհանուր առմամբ նավում կարող էր լինել 153 մարդ։

Լաստանավը շրջվել է երեքշաբթի՝ մեծ ալիքների պատճառով։ Ուղևորներից մեկը պատմել է, որ նավը սկսել է ջուր լցվել Կարիբա քաղաքից մեկնելուց մոտ 30 րոպե անց։

Փրկարարական աշխատանքներին միացել է մասնագիտացված ստորջրյա խումբ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ սկզբում հաղորդվում էր 15 զոհի և 27 անհետ կորածի մասին, սակայն հետագայում զոհերի թիվը հասել է 44-ի։

Կարիբա լիճը աշխարհի ամենամեծ արհեստական լիճն է ծավալով և գտնվում է Զիմբաբվեի ու Զամբիայի սահմանին։ Լճում նավերի շրջվելու դեպքերը նախկինում ևս արձանագրվել են։

Անի Վարդանյան




Լրահոս