ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չմեկնաբանեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի վերջին սկանդալային հայտարարությունները: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ականն ասել էր, որ եթե իրենց կուսակցությունը դեմ գնա Սերժ Սարգսյանին, ինքն առանց տատանվելու չի մնա ԲՀԿ շարքերում, այլ կլինի Ս.Սարգսյանի կողքին: «Այդ հարցը պարոն Ծառուկյանի հետ չենք քննարկել»,-ասաց Գալստյանը՝ հրաժարվելով ներկայացնել իր սեփական կարծիքը: Ուշագրավն այն է, որ թեեւ ԲՀԿ առաջնորդը գտնվում է ՀՀ-ում, սակայն չի շտապում որեւէ վերաբերմունք հայտնել իր կուսակցության անդամի՝ իրենց իսկ կուսակցության մասին արած հայտարարությունների կապակցությամբ: Եւ սա այն դեպքում, երբ ժամանակին Ծառուկյանը դժգոհել էր ԱԺ նախկին փոխխոսնակ, ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանից՝ ԲՀԿ կրծքանշանը չամրացնելու համար, ու նրան ԲՀԿ-ն հետ կանչեց այդ պաշտոնից:




Լրահոս