ԺԱՄԿԵՏԱՆՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը, անդրադառնալով մեր հրապարակմանը, հայտարարել է, որ իրենք արդեն ստուգման են ուղարկել որպես օգնություն տրամադրվելիք բուսական յուղը: Նա հայտարարել է, թե ձեթը նախնական տվյալներով որակի որեւէ խնդիր չունի, սակայն վերջնական պատասխանը կլինի երկուշաբթի: «Ժամկետանց եղել է ոչ թե ձեթը, այլ տվյալ ձեթն արտադրող ընկերության փաստաթղթերը: Արտոնագրի ժամկետն էր անցել ընդամենը»,-ասել է նա՝ հավելելով, որ ձեթն արտադրվել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալուեւ քաղաքի «Բուսական յուղերի Վալուեւի կոմբինատ»-ում: Բայց եթե մի փոքր էլ «փորփրեն», հաստատ կպարզվի, որ ձեթը ժամկետանց է:




Լրահոս