Armenian text to speach

Հուլիսին ռուսական բանակը կրել է տարվա ամենամեծ կորուստը՝ 42․860 զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հուլիսին ռուսական զինված ուժերի կորուստները կազմել են 42,860 զինծառայող։ Սա 2026 թվականի սկզբից ի վեր գրանցված ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ նրանցից 30,272-ը կորուստներ են ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։

2026 թվականի առաջին յոթ ամիսներին ռուսական կողմի ընդհանուր կորուստները, ըստ ուկրաինական տվյալների, կազմել են 238,650 զինծառայող՝ ներառյալ զոհվածներն ու վիրավորները։

Հունվարին ռուսական կորուստները կազմել էին 31,710, փետրվարին՝ 26,090, մարտին՝ 31,960, ապրիլին՝ 32,980, մայիսին՝ 33,760, իսկ հունիսին՝ 39,290։

Հուլիսին ռազմաճակատում գրանցվել է նաև 7,922 մարտական գործողություն՝ օրական միջինը ավելի քան 250 բախում։




Լրահոս