Armenian text to speach

Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկըՖրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ը Ֆրանսիայում դիտարկումների պատմության ընթացքում գրանցված «ամենաշոգ օրերից մեկն է եղել»՝ զիջելով միայն այն օրերին, երբ սահմանվել են բացարձակ ռեկորդներ՝ 2003 թվականի օգոստոսին, 2019 թվականի հուլիսին և 2025 թվականի հունիսին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը։

 

Ծառայության տվյալներով՝ հինգշաբթի Ֆրանսիայի 30 օդերևութաբանական կայաններում նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների միջին ցուցանիշը կազմել է 28,8 աստիճան։ Բացի այդ, նախորդ օրը գրանցվել են «ամսական մի քանի ռեկորդներ», մասնավորապես՝ Նանտում, Ռեննում և Պուատիեում։ Արդեշ դեպարտամենտում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի։

 

Ուրբաթ օրը հանրապետության եվրոպական հատվածի 96 դեպարտամենտներից 75-ում հայտարարվել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակը։




Լրահոս