Armenian text to speach

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան – Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության» կողմից ճանապարհին տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ «Tesla»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։




Լրահոս