Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունիսին Կենտրոնում մեկ քառակուսու արժեքը կազմել է 966 900 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին՝ 878 հազար։ 1 տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսու արժեքը զգալի թանկացել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում։
Եթե նախորդ տարվա հունիսին Արաբկիրում մեկ քառակուսին արժեր 622 հազար, ապա այս հունիսին՝ 703 հազար էր։ Քանաքեռ Զեյթունում 441 հազարից դարձել է 529 հազար, Դավթաշենում՝ 474 հազարից 555 հազար, Մալաթիա Սեբաստիայում 390 հազարից 482 հազար, Նոր Նորքում 412 հազարից 483 հազար, Նորք Մարաշում՝ 442 հազարից 562 հազար։ Ավանում 399 հազարից դարձել է 473 հազար, Էրեբունիում՝ 403 հազարից 481 հազար, Շենգավիթում 391 հազարից 483 հազար, Աջափնյակում 414 հազարից 491 հազար։ Գնաճ կա անգամ ծայրամասային Նուբարաշենում, 236 հազարից դարձել է 271 հազար։
























































































