Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լանդեր դեպարտամենտի Լյուգլոն համայնքի մերձակայքում գիշերվա ընթացքում 1580 հեկտար անտառ է այրվել։ Այս մասին հայտնել է CNews հեռուստաալիքը:
Լանդեր դեպարտամենտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարի խոսքով՝ սկզբում իրավիճակը բարենպաստ է եղել, սակայն առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով՝ 5:30-ին) կրակը կրկին թեժացել է: Նրա խոսքով՝ հսկայական ջանքերի շնորհիվ հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը։
Հաղորդվում է, որ հրդեհի տարածման պատճառով տարհանվել է մոտ 650 մարդ։




























