Armenian text to speach

Ավելի քան ութ միլիոն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնումից անմիջապես հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ Սարդինիայի հյուսիսային ափերի մոտ խորտակվել է ավելի քան ութ միլիոն եվրո արժողությամբ զբոսանավը։

 

Դեպքը տեղի է ունեցել Պորտո Չերվոյի ափերի մոտ։ 30 մետրանոց Angiola II զբոսանավը խորտակվել է Կապուչինո կղզու և Կոստա Սմերալդայի Կապո Ֆերո հրվանդանի միջև գտնվող ջրերում։ Նավի վրա, որի վրա 14 ուղևոր կար, հրդեհ է բռնկվել։ Բոլորը փրկվել են արտակարգ ծառայությունների կողմից։

 

Թերթի լրագրողները պարզել են, որ Angiola II-ը միջադեպից չորս օր առաջ փոխանցվել է նոր սեփականատիրոջը։ Քարշակ նավը պետք է ափ դուրս բերեր վթարված նավը։ Արտակարգ ծառայությունները հաստատել են, որ ջրում վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

 

Il Messagger-ի հետ զրույցում զբոսանավի արտադրող Amer Yachts ընկերությունը նշել է, որ զբոսանավը ջուրն է իջեցվել 2020 թվականին և մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։

 

«Մենք վերահսկել ենք զբոսանավի սպասարկումը, երբ այն երաշխիքի տակ էր։ Մենք ուրախ ենք, որ ուղևորներն ու անձնակազմը անվտանգ են, և ինչպես բոլորը, մենք սպասում ենք պաշտոնական հետաքննությանը», – ընդգծել է ընկերությունը։




Լրահոս