Armenian text to speach

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

ERA5 վերավերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Սա ոչ միայն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, այլև դիտարկումների տվյալների ամբողջ ժամանակահատվածում օգոստոսի 14-ի համար գրանցված ռեկորդային արժեքը։

Ներկայում ջերմաստիճանային անոմալիան կազմում է +0,64 °C, ինչը նկատելիորեն գերազանցում է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները։

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տարեկան ընթացքում սովորաբար դիտվում է երկու առավելագույն․ առաջինը՝ մարտի երկրորդ կեսին, իսկ երկրորդը՝ օգոստոսի կեսերին։ Սովորաբար մարտյան առավելագույնը բարձր է լինում օգոստոսյանից։

Սակայն 2026 թվականին պատկերը փոխվել է․ Էլ Նինյոյի ուժգնացման ֆոնին օգոստոսին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գերազանցել է մարտին գրանցված առավելագույնը։




Լրահոս