Armenian text to speach

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Օմանի հետ ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Օմանի հետ ծովային տարանցիկ երթուղու ծրագրի մշակումը ժամանակատար է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի գործողություններից բխող անվտանգության բարդությունների, ներգրավված մասնակիցների թվի և խաթարող տարրերի կողմից խոչընդոտների պատճառով», – ասել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ խնդիրն ինքնին բարդ է։

«Հորմուզի նեղուցին, տարածաշրջանին և աշխարհին պարտադրված անապահովությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի անօրինական ռազմական գործողություններով», – ընդգծել է նա։

Բաղային նշել է, որ առաջարկվող մեխանիզմը կփորձի պաշտպանել ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի շահերը՝ միաժամանակ պահպանելով առևտրային նավագնացությունը։

«Առաջին անգամ է, որ մշակվում է մեխանիզմ՝ միաժամանակ պաշտպանելու երկու ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքները և ապահովելու առևտրային նավերի անվտանգ անցումը», – ասել է նա։

«Չնայած ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների նախկին խախտումներին, Իրանի և Օմանի միջև բանակցությունները լրջորեն ընթանում են համատեղ հայտարարությունն ավարտին հասցնելու և փոխադարձ շահերը պաշտպանող անվտանգ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ», – հավելել է Բաղային։

Օգոստոսի 5-ին խոսնակը հայտարարել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, և որ այդ հարցը կախված է Միացյալ Նահանգների գործողություններից:

 




Լրահոս