Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողության ընթացքում խախտումներ են հայտնաբերել Արագածոտնի մարզի Օշական գյուղում գործող «Օշ Գրուպ» ՍՊԸ-ում, որի արտադրանքը ներկայացվում է «Պրեմիում» ապրանքանիշով։
Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի ներկայացված նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասում տվյալ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։
Տեսչական մարմինը ընկերությանը սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




























