ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե փորձենք Ամանորի միջոցառումները կապել ընտրությունների հետ, այդ դեպքում դեռ նախորդ տարիներից եւ տարեսկզբից կառավարությունը որոշակի գումարներ է հատկացրել կապիտալ ծրագրերի եւ միջոցառումների համար»:

Արթուր Նալբանդյան «Ժամանակ»

Անշուշտ, որեւէ մեկն այնքան միամիտ չէ, որ եղած միջոցները հենց այնպես շռայլի: Այս առումով գործադիրի կազմած միջոցառումների ծրագիրն էլ պարզունակներից չէ. հանրության հանդեպ վերաբերմունքը թույլից չափավոր մոտեցման շրջանակներում է պետք զարգացնել: Այսինքն` որքան ընտրությունները մոտենան, այնքան այդ վերաբերմունքը պետք է ջերմանա: Իսկ մինչ այդ, հարկ է ինչ-որ պայմանական չափաբաժին պահել, որպեսզի ընտրազանգվածն անակնկալի չգա, ու մարդկանց թվա, թե իշխանությունը միշտ է բարեհաճ եղել հասարակության հանդեպ, ու ընտրական գործընթացից անկախ` այդ բարեհաճությունն ավելացել է:




Լրահոս