Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀԿ-ն, անցնելով այդ ամենի միջով, մշտապես կանգնած է հալածվող քաղաքացիների կողքին». Աննա Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն «Մայր Հայաստան» շարժման անդամ Արեգնազ Մանուկյանի, որ գտնվում է կալանքի տակ։

Ակցիային իր աջակցությունն է հայտնել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի շատ անդամներ այսօր կա՛մ կալանավորված են, կա՛մ դատապարտված։

Նշենք, որ, ըստ Հանրապետական կուսակցության անդամների, իրենք գործող իշխանության դեմ պայքարում են 2018 թվականից սկսած։

ArmLur.am-ը ԵՄ գրասենյակի դիմաց զրուցեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի հետ։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս