Armenian text to speach

Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին աhաբեկչական hարձակումներին. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին ահաբեկչական հարձակումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նշեմ, որ չնայած վերջին ահաբեկչական հարձակումներին, որոնց մասին արդեն խոսել եմ, մեր առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն։ Լարված ռեժիմով աշխատանք, անշուշտ, տարվում է, բայց այս ոլորտում աշխատող բոլոր անձինք հաջողությամբ գլուխ են հանում այն խնդիրներից, որոնք մեր առջև դնում է ժամանակը»,- ընդգծել է պետության ղեկավարը։




Լրահոս