Armenian text to speach

«Դատարանի վճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը»․ փաստաբան Բենիկ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․

«Կարճ անդրադարձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակին»։

Ինձ պատիվ է վիճակվել պաշտպանելու մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոսի, Հայոց պատմության ամբիոնի ղեկավարի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, կարկառուն գիտնականի և աներևակայելի պարկեշտ մարդու՝ Էդիկ Գարեգինի Մինասյանին։

Պարոն Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ ժամանակակից կամ նույնիսկ մեզ երբևէ հայտնի որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ, այն չունի որևէ հատման գիծ նույնիսկ հասարակ տրամաբանության հետ, միգուցե մեղադրանքը հնարավոր լինի բացատրել քվանտային մեխանիկայի տիրույթում, բայց ես այդ գիտությունից հեռու եմ։

Մի բանի մեջ եմ վստահ․ ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է պարոն Մինասյանի անմեղությունը, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ տեսահոլովակով հերքելու է անմեղության կանխավարկածի բացահայտ և կոպիտ խախտմամբ այսօր տարածված տեսահոլովակում պարոն Մինասյանի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։

Դատաքննությունը լինելու է հրապարակային, և լիահույս եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք այսօր բավականին օպերատիվ տարածեցին հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակը», նույնպիսի ջանասիրությամբ կլուսաբանեն հիշյալ դատական գործի ընթացքը»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:




Լրահոս