«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանն 8 տարի ազատության մեջ է եղել»․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդն ինձ վրա է դնում։ Այստեղ է պրոբլեմը։ Ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Բայց այստեղ կա ֆունդամենտալ պրոբլեմ, այդպես է Սահմանադրական կարգավորումների բերումով։ Համակարգն այնպես է նախագծված, որ ծառայի վերնախավին, ոչ ժողովրդին»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, թե «այս ֆունդամենտալ պրոբլեմը պետք է լուծվի նոր Սահմանադրությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































