Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ամուսնացել է։
Մարզիկը Instagram-ի իր էջում եկեղեցուց տեսանյութ է հրապարակել՝ այդպիսով հայտնելով իր կյանքի կարևոր իրադարձության մասին։
Արթուր Աբրահամի համար սա երկրորդ ամուսնությունն է։ Նա նախկինում ամուսնացած է եղել Մերի Աբրահամյանի հետ։ Զույգը հետագայում բաժանվել էր, իսկ նրանց համատեղ երեխայի խնամակալության հարցը հասել էր դատարան։ 2019 թվականին հրապարակվել էր նաև նրանց ամուսնալուծության մասին դատական որոշման վերաբերյալ տեղեկությունը։
Սոնա Գրիգորյան




























