Armenian text to speach

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
zelenski

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ուղղությամբ օգոստոսի 20-ի գիշերային հարվածները որակել է որպես զանգվածային հարձակում, որին Մոսկվան երկար էր պատրաստվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։

Նախագահի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները «երկար ժամանակ պատրաստվել և համատեղել են տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հնարավորինս մեծ վնաս հասցնելու համար»։

Զելենսկին նշել է Կիևում և շրջակա տարածքներում, ինչպես նաև Օդեսայի և Չեռնիգովի մարզերում ավերածությունների մասին։

«Ուկրաինայի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ բարձրահարկ շենք, որի վերին հարկերն, ինչպես նաև մանկական հիվանդանոցը և դպրոցը ավերվել են», – նշել է Զելենսկին։

Նա նաև պարզաբանել է, որ Օդեսայի մարզում ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոլդովայի հետ սահմանային անցակետի վրա, իսկ Չեռնիգովի մարզում՝ գազի ենթակառուցվածքների վրա։

«Ցավոք, մինչ Մոսկվան ներդրումներ է կատարում բալիստիկայի և լարվածության սրման մեջ, աշխարհը միշտ չէ, որ ցանկալի արձագանք է տալիս նման հարվածներին», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա կրկին շեշտել է, որ Ոկրաինան չունի բավարար չափով հակաբալիստիկ պաշտպանություն, իսկ Patriot համակարգերի համար հրթիռներն անհրաժեշտ են ամեն օր։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևում գիշերը տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Շուրջ 40 մարդ վիրավոր է։

Օգոստոսի 21-ը Կիևում հայտարարվել է սգո օր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի և «Ֆլամինգո» հրթիռների արտադրության հետ կապված ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ։

 




Լրահոս