Armenian text to speach

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ

3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր

Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում

«Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում, «Միլան»-ում, «Օսասունա»-ում, Վիգոյի «Սելտա»-ում, ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները:

 




Լրահոս