Armenian text to speach

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գործերի նախարար վերանշանակվելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նրան հղելով հաջողության լավագույն բարեմաղթաքներն այդ գործառույթների իրականացման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Ձեզ հետ շարունակելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքը՝ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի։ Կարող եք ակնկալել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի ինքնիշխանության, որդեգրած ժողովրդավարական ուղու ու Ձեր երկրի ու Եվրամիության միջև մերձեցման հարցում»,- շնորհավորանքի ուղերձում նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

 




Լրահոս