Ազգային Ժողովը այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածուի ընտրության հարցն է շարունակում քննարկել:
Այս պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունը նախօրեին ներկայացրեց Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:
Նշենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































