Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրում հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 2500 հակ անասնակերում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։ ArmLur.am-ը դեպքի վայրում է։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































































