Այս պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Շենք մուտք գործելիս նա նշել է, որ դեռևս տեղեկություն չունի տեղի ունեցողի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ իրավապահները խուզարկություն են իրականացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։
Քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի։
























































































