Armenian text to speach

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբեն Ռուբինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությանը: Մասնավորապես նա ասել էր, թե Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի առավելություններից, սակայն միաժամանակ դեպի ԵՄ քայլեր է անում:

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ ինչ վերաբերում է անկեղծությանը, ապա մենք չափազանց անկեղծ ենք:

«Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի  հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար: Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ էլ առավել ևս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետև ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է և անմաքս, իսկ ստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո»,- նշեց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ թեկնածու դառնալու դիմումին, ասաց հետևյալը. «Հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, իսկ ինչո՞ւ է այդպես ստացվում, որովհետև նրանք անընդհատ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ էդ հարցը ձևակերպված լինի, և էդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն՝ հնարավոր չէ ուղղակի հանրաքվե անել՝ ուզո՞ւմ եք դառնալ Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն»:

Նրա խոսքով՝ դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն՝ քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ:

«Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե»,- հայտարարեց ԱԺ նախագահը:




Լրահոս