Armenian text to speach

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Արտահայտվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը առևտրային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահները նաև նշել են Հմեյմիմի ավիաբազայի և Տարտուսի լոգիստիկ կենտրոնի վերակազմակերպման վերաբերյալ հուշագրի կարևորությունը։

«Երկու կողմերն էլ նշել են օգոստոսի 9-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը Հմեյմիմի ավիաբազայի և Տարտուսի լոգիստիկ կենտրոնի վերակազմակերպման վերաբերյալ», – ասվում է հաղորդագրությունում։

Սիրիայի առաջնորդի հետ զրույցում Պուտինը նաև վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելով հանրապետության միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։




Լրահոս