ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ հայտարարելով ազգային անվտանգության արտակարգ իրավիճակ՝ երկրի էլեկտրացանցը պաշտպանելու և օտարերկրյա էլեկտրական սարքավորումների օգտագործումը արգելելու համար։ Նրա պնդմամբ հրամանը պայմանավորված է դիվերսիայի և կիբեռհարձակումների ռիսկերը կանխելու անհրաժեշտությամբ։
«Այսօր նախագահ Դոնալդ Ջոն Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Միացյալ Նահանգներում օգտագործվող մեծածախ էլեկտրացանցի անվտանգությունը, ամբողջականությունը և հուսալիությունը պաշտպանելու համար, մասնավորապես՝ օտարերկրյա գործիչների միջամտությունից», – նշվում է տեղեկատվական թերթիկում։
Փաստաթուղթն արգելում է օտարերկրյա ծրագրային ապահովման և թվային բաղադրիչների ձեռքբերումը, ներմուծումը, փոխանցումը կամ տեղադրումը, եթե դրանց հետ կապված գործարքները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ էլեկտրացանցի կայունության համար։

























