Armenian text to speach

Նեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 826-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը և զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներին։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 570 անհետ կորածի մասին, այդ թվում՝ ավելի քան 400 օտարերկրացիների։

Չորեքշաբթի առավոտյան գետի չինական կողմից ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել, որը մեծ վնաս է հասցրել Ռասուվա շրջանում: Իշխանությունները բարձր մակարդակի տագնապ են հայտարարել գետի հոսանքն ի վար գտնվող համայնքների համար:

«Նեպալում անհետ կորած 826 անձանց թվում կա մոտ 600 օտարերկրյա քաղաքացի», – գրում է գործակալությունը։




Լրահոս