Armenian text to speach

Կառավարությունը սուբվենցիոն հերթական ծրագրերի համար ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,255,853.3 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ գումար կհատկացվի 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համար։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. 2 ծրագիր՝ Արմավիրի մարզում, 3 ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում, 2 ծրագիր՝ Լոռու մարզում, 1 ծրագիր՝ Կոտայքի մարզում, 1 ծրագիր՝ Վայոց ձորի մարզում։ «Ընդհանուր առմամբ, այս հաստատումով էլ 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը. Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 438 գծմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 15 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 10-րդ, Այգեշատ բնակավայրի 6-րդ և 9-րդ, Բերքաշատ բնակավայրի 1-ին փողոցների ասֆալտապատում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, ասֆալտապատվել է 4,8 կմ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Մարտունի և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 4,9 կմ երկարությամբ ճանապարհ), Մարտունի համայնքի Արծվանիստ-Ծովինար, Ծովինար-Վարդենիկ, Վարդենիկ-Զոլաքար, Աստղաձոր-Վաղաշեն, Մարտունի-Ներքին Գետաշեն, Ծակքար-Ծովասար և Վարդաձոր-Ձորագյուղ բնակավայրերը միացնող կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է 6,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 226 հենասյուն և լեդ լուսատու), Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 9,4 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 1320 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 340 հա), Լոռու մարզ՝ Թումանյան համայնքի Մարց, Չկալով և Քարինջ բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում (ավարտված, կառուցվել է 3 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 75 տնային տնտեսություն), Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում ոռոգման ջրի ջրահավաք ավազանի կառուցում, Լեռնանցք բնակավայրում ոռոգման ջրի ջրամբարի կառուցում, Գեղասար և Շենավան բնակավայրերում ոռոգման համակարգի ընդլայնում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, 1.5 մ բարձրությամբ երկաթբետոնե պատնեշ, 4700 խմ տարողությամբ ջրամբար, շահառուները՝ 1048 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 197 հա), Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Եղվարդ, Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական բնակավայրերում փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ), Վայոց ձորի մարզ՝ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 3-րդ, 8-րդ, 12-րդ փողոցների, 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արտավան բնակավայրի 1-ին փողոցի, Ազատեկ բնակավայրի 2-րդ փողոցի, Փոռ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 6-րդ փողոցների հիմնանորոգում (ավարտված, ասֆալտապատվել է 3,5 կմ երկարությամբ ճանապարհ)։




Լրահոս